Հայկյան 2017-ի մրցանակները գտան իրենց հերոսներին
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտվեց «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը:
«Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում մրցանակ ստացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
«Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում մրցանակը հատկացվեց միակ հավակնորդին՝ երիտասարդ ֆիզիկոս Նարեկ Վարդանի Սահակյանին:
«Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» ճանաչվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի Թեդեքս ծրագիրը:
«Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում մրցանակ հատկացվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդին։
«Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» անվանակարգը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանին։
«Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական միջբուհական հավաքը:
«Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Երիտասարդ» առցանց պորտալին:
«Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Միջբուհական մարզամշակութային և ինտելետուալ Ունիվերսիադան:
«Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգում հաղթող ճանաչվեց ոչ պետական բուհերի ասոցիացիան, «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում» անվանակարգում՝ Արցախի երիտասարդ գիտականների և մասնագետների միավորումը:
«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» ճանաչվեց երիտասարդ գիտնականների ու նորարարների ասոցիացիայի Հայկական Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Երկրորդ համահայկական գիտական համաժողովը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, մրցանակը հանձնելով, շնորհավորեց բոլոր պարգևատրվածներին ու ներկայացվածներին, նշեց, որ երբ նայում էր ներկայացված կառույցներն ու կազմակերպությունները, նկատեց, որ գրեթե բոլոր բուհերն ու ուսանողական կառույցները ներկայացված են, բացառությամբ որոշ բուհերի ու կառույցների, որոնք յուրահատուկ են, դրանք չեն կարող ունենալ ինքնավար կառավարման համակարգ: Նա նշեց, որ այդ բուհերն են Ռազմական ակադեմիան, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանը: Սաղաթելյանն ընդգծեց՝ այնտեղ նույնպես պայծառ ու լուսավոր երիտասարդներ են, ովքեր ծառայում են իրենց սպեցիֆիկ ոլորտում:
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը, մրցանակը հանձնելիս, կատակեց, թե մտադիր էր առաջինը խոսք չասել, կարգը չխախտել՝ իրավաբանի մասնագիտությունից ելնելով: Նա ընդգծեց՝ ցանկացած մրցանակ պարտավորեցնող է, կատարված աշխատանքի յուրօրինակ գնահատական է և կանխավճար է հետագա անելիքների համար, մաղթեց, որ այս մրցանակները խթան լինեն նորանոր հաջողությունների ու մրցանակներ ստանալու համար:
Ապրիլյան պատերազմի հերոս Հարություն Բադալյանն էլ մրցանակ հանձնելիս շնորհակալություն հայտնեց բանակի, զինվորի կողքին լինելու համար, ապա նշեց. «Ուզում եմ վստահեցնել, որ մեր տարածքները միշտ մնալու են անհաղթահարելի»:
«Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը մասնակելու համար ընդունվել է մոտ 40 հայտ: Հանձնաժողովի կողմից նշված անվանակարգերում ընտրվել են լավագույնները: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով. երեկոյի ընթացքում ելույթ ուեցան Հայաստանի պետական սիֆոնիկ նվագախումբը, հայտնի երգիչ-երգչուհիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան