Միակ ստանդարտը, որին պետք է համապատասխանեցնի ԱՎԾ-ն իր գործունեությունը, իրականությունն է. Նարիա Զոհրաբյան
«Մեր երկրում կան մի քանի կառույցներ, որոնց հանդեպ կա տոտալ անվստահություն։ Օրինակ՝ ԿԸՀ-ն, ԱՎԾ-ն»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։
Դիմելով Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին՝ պատգամավորն ասաց. «Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու՞ ձեր տրամադրած վիճակագրական թվերին հանրությունը չի հավատում։ Ես փորձել եմ հասկանալ, չի հավատում, քանի որ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում»։
Զոհրաբյանի խոսքով՝ միակ ստանդարտը, որին պետք է համապատասխանեցնի ԱՎԾ-ն իր գործունեությունը, իրականությունն է, փաստն է։
«Ձեր տրամադրած տվյալները բացարձակապես այլ Հայաստանի համար են, միգուցե վիտուալ Հայաստանի համար»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան