Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները
Ճապոնիայում ընտրել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական թալիսմանները: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Քվեարկության արդյունքում, որին մասնակցել է Ճապոնիայի ավելի քան 16 հազար դպրոցներ աշակերտներ, հաղթել են ճապոնական անիմեի ոճով պատրաստված ֆիգուրները: Թալիսմաններից մեկն ունի կապույտ, մյուսը՝ կարմիր նախշ:
Նշվում է, որ ներկայացվել է թալիսմանի երկու հազար տարբերակ, սակայն եզրափակիչ փուլ է անցել երեքը:
Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, Տոկիոյում: