Համակարծիք չեմ այն դիտարկմանը, որ ՀՀ արդարադատության համակարգը շատ վատն է. Հրայր Թովմասյան
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը համակարծիք չէ այն դիտարկմանը, որ ՀՀ արդարադատության համակարգը շատ վատն է: Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք միջազգային մակարդակի փայլուն դատավորներ ունենք, որոնք օտար լեզուներ գիտեն, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին: Վստահ եմ, որ կրթական համակարգում, դատավորների ընտրության համակարգում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արդյունքները շատ արագ ցույց կտան»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանի խոսքով, համակարգի խնդիրների լուծումը պետք է սկսել իրավաբանական կրթությունից: Այսինքն՝ այն վիճակը կամ ձևաչափը, որը կա իրավաբանական կրթության ոլորտում, պետք է հրաժարվել:
«Ժամանակն է, որպեսզի մենք մտածող իրավաբաններ ունենանք: Միգուցե իրավաբանի նկատմամբ պատկերացումը պետք է փոխվի: Մեզ մոտ կա այն ընկալումը, որ լավ իրավաբանը շատ օրեննքներ գիտի: Իրավաբանի մասնագիտությունը դա չէ, իրավաբանի մասնագիտությունն իրավունքի ընկալումն է: Այս առումով մենք պետք է սկսենք ուսանողների նպատակային գործուղումներից: Արդարադատության ակադեմիայի ստեղծումով որոշակի խնդիրներ, կարծում եմ, որ լուծվեցին՝ կապված դատավորների վերապատրաստման հետ»,- համոզմուքն հայտնեց պատգամավորը:
Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ 2019 թվականից ուժի մեջ կմտնի Դատական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի դատավորի պաշտոնի հավակնորդը պետք է տիրապետի առնվազն երկու օտար լեզվի: Սա, ըստ նրա, հնարավորություն կտա քաջատեղյակ լինել միջազգային իրավունքին և ստանդարտներին:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծել արդարության պակասը դատավորների լեզուների իմացությամբ, Թովմասյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս ոլորտումկա մեկ քայլանոց բան, որը պետք է անել և բոլոր խնդիրները լուծել, ես ասում եմ, որ նման բան չկա: Կա քայլերի ամբողջությունը, իսկ քաղաքական կամքը դրսևորվել է հենց Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ նույն դատական իշխանությունում փաստացի կենտրոնացված համակարգից անցում ես կատարում հավասարակշռված համակարգի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան