Հայաստանում 2017թ-ին պանրի արտադրությունն աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 19 140.7 տոննա պանիր, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 14.2%-ով։
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի 17%-ով նվազել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 4 915.0 տոննա, 9.5%-ով ՝ կաթնաշոռի արտադրությունը և կազմել 864.1 տոննա:
Ինչ վերաբերում է կաթի արտադրությանը, 2017 թ-ին արտադրության ծավալն աճել 0,4%-ով և կազմել 461.8 մլն լիտր:
ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում 2.7%-ով աճել է նաև մածունի արտադրության ծավալը. եթե 2016թ-ին հանրապետությունում արտադրվել է 6 098.4 տոննա մածուն, ապա 2017թ-ին՝ 6 261.5 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան