Բացվեց Ս. Հարության տաճարի դուռը
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդների որոշմամբ այսօր առավոտյան՝ ժամը 4-ին բացվել է եկեղեցու դուռը: Այս մասին տեղեկացնում է Armchurch.info-ն:
Հիշեցնենք, տաճարի դուռն ուխտավորների առաջ փակվել էր փետրվարի 25-ին՝ ի նշան Երուսաղեմի քաղաքապետարանի ու Կնեսեթի որոշումների դեմ բողոքի: Քաղաքային իշխանությունները որոշել էին հարկեր գանձել վանքերից ու եկեղեցիներից, իսկ օրենսդիր մարմինը ցանկանում էր իրավունք տալ պետությանը բռնագրավելու եկեղեցապատկան բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվում անհայտ ձեռներեցների կամ ընկերությունների:
«Փետրվարի 27-ին Իսրայելի վարչապետի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, ըստ որի առկախվում են թե օրինագծի քննարկումը, թե քաղաքապետարանի որոշումը, ստեղծվել է հատուկ հանձնաժողով նախարար Ցախ Հանեգբիի գլխավորությամբ, որպեսզի այն բանակցություններ սկսի քրիստոնյա համայնքների հետ այդ խնդիրների լուծման համար»,-նշում է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում