«Հրապարակ». «Ժառանգություն»-ում Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը միանշանակ չի ընդունվել
«Հրապարակ»-ը գրում է, որ շաբաթ օրը «Ժառանգության» գրասենյակում հրավիրված նիստի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահությունից հրաժարվելու որոշումը միանշանակ չի ընդունվել շարքային կուսակիցների մոտ։
«Սկզբում կրքեր են բորբոքվել՝ հորդորել են Հովհաննիսյանին որոշումը հետաձգել ապրիլից հետո, քանի որ վճռորոշ փուլից առաջ դա միանշանակ չի ընկալվի, հետո վարչությունում քվեարկություն է կայացել։ Որոշմանը ձեռնպահ են քվեարկել վարչության 2 անդամ՝ Գագիկ Մարգարյանն ու Գայանե Աբասյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին