ԱԺ-ն կընտրի դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին ու պետաիրավական հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում կանցկացվի Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոններում ընտրվելու քվեարկությունը։
ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգին պետք է ընտրի ՀՀ Ազգային ժողովը:
ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոնների համար առաջադրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:
Սրան կհաջորդի նաև ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ կանեմ, որ տարիներ հետո էլ իմ մասին մնան այս կարծիքին. Կոստանյան
- Կոստանյանը չդադարեց մաքրամաքուր իրավաբան լինել. Հրայր Թովմասյան
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան