«Ժամանակ». Հրազդանում կրիպտոարժույթի մայնինգի կենտրոնացումը կհաջողի՞
«Ժամանակ»-ը գրում է, թե կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման:
Թերթի տեղեկություններով՝ ««Առինջ մոլի» հարևանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն: Չնայած կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղփոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի և այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որևէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան:
«Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները