Կարայան. Պետության կողմից որևէ երաշխիք չի տրամադրվել Թեղուտի պրոեկտի ֆինանսավորման մասով
«Թեղուտի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է, ընթացքի մեջ է»,-ԱԺ-ում հայտարարեց Հ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի մտահոգություններին:
Պատգամավորը մասնավորապես նշեց, որ ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերությունը խնդիրներ ունի վարկային պարտավորությունների կատարման հետ, Հայաստանը երաշխավո՞ր է, ծրագրի հնարավոր ձախողման դեպքում, դա ինչ հետևանքներ կունենա, կա՞ն ներդրումային այլ ծրագրեր, որոնք վտանգի տակ են:
Նախարարն ի պատասխան ասաց, ներկայում այնտեղ իրականացվում են պոչամբարի ուսումնասիրություններ, երկու միջազգային ընկերություններ այդ աշխատանքի արդյունքում կասեն, թե լրացուցիչ ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի այդ պրոեկտը բնապահպանական առումով անվտանգ իրականացվի:
«Եզրակացությունից հետո հնարավոր է որոշ ժամանակով վերազինման աշխատանքներ լինեն: Ուզում եմ հստակորեն նշել, որ պետության կողմից որևէ երաշխիք՝ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր, չի տրամադրվել այդ պրոեկտի ֆինանսավորման մասով, այդ պրոեկտն իր գործունեությունը կշարունակի վերազինումից հետո»,-ասաց գործադիրի անդամը:
Կարայանը հավատացրեց, որ ծրագրի իրականացման հետ կապված որևէ խնդիր չկա:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպաններ. Թեղուտի հանքավայրում պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը
- «Թեղուտ» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու առաջարկը ԱԺ բնապահպանական հանձնաժողովում դեռևս չի քննարկվել
- Շնողցիներն առաջարկում են ԱԺ պատգամավորներին «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր
- Շնողի բնակիչները ԲՆ-ից պահանջում են վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած նախագիծը
- Դանիական ընկերությունը դադարեցրել է Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը. ՀԺ
- Թեղուտի լեռնահանքային համալիրի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը
- ՎՏԲ Բանկ ԲԲԸ ֆինանսավորել է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատի շինարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան