
Արդարադատության ոլորտում մշտական բարեփոխումներ են անհրաժեշտ. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հույս ունի, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի ընտրության արդյունքում արդար և գործունյա խորհուրդ կձևավորվի: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի նոր ձևավորվող խորհրդից:
Հարցին՝ Հայաստանում արդարադատության պակաս կա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»:
Արա Բաբլոյանը միաժամանակ հրաժարվեց պատասխանել հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե՞ ոչ: