Լսի քեզնից ո՞վ ա տուֆի փող խնդրել, էն էլ քեզնից. Շուշան Պետրոսյանը` լրագրողին
Այնպես չէ, որ բանակին օգնելը նորություն է: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով հայկական զինված ուժերի դիրքերն ամրացնելու համար տուֆ քար տրամադրելու նախաձեռնությանը։
«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել են, այնպես չէ, որ սա նորություն ա, ես վեց տարի անում եմ էս ծրագիրը: Առավել ևս, վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել, չգիտեմ՝ ինչու՞ են բոլորը սենց խառնվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ նախաձեռնությանը հետևեց քննադատությունների ալիքը, պատգամավորը պատասխանեց. «Իսկ քննադատություն երբ չ՞ի հնչել, ես չեմ կարևորում որևէ բան, ինձ համար կարևորը զինվորի կողքին լինելն է: Քննադատություն պետք է միշտ հնչի, բա ոնց, եթե մարդ ոչինչ չի անում, պետք է քննադատի»:
Իսկ այն նկատառմանը, որ քաղաքացիները հարկեր են վճարում և նաև լրացուցիչ դրամահավաքների մասնակցում, Պետրոսյանն ընդգծեց, որ ինքն էլ աշխատավարձով ապրող քաղաքացի է, ինքն էլ է հարկեր վճարում։
«Ես ուրիշներին չեմ նայում, իմ խղճով ապրում եմ՝ ազնիվ, մաքուր։ Էդ շքեղ մեքենա, էլ չգիտեմ ինչ, լավ էլի։ Բոլորս հասարակ քաղաքացիներ ենք, մի երկրի, որը պատերազմի մեջ է։ Հասկացեք էդքան բանը։ Մենք բոլորս պետք է լինենք զինվորի կողքին։ Սա քննարկման ենթակա չէ», - նշեց պատգամավորը:
Հարցին էլ, թե փորձել են արդյո՞ք հարուստների շրջանում գումարներ հավաքել, Պետրոսյանը շեշտեց. «Բազմաթիվ մարդիկ են օգնել, ովքեր որ ունեն բիզնեսներ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև անդրադարձավ այն առաջարկին, որի համաձայն դատապարտյալները պետք է խրամատ փորեն: Ըստ նրա՝ բանակում ծառայելն օրինաչափություն է, և ինքը այս մտքի հետ համաձայն չէ:
«Ձևը ինձ համար ընդունելի չէ, ո՞վ է ասել, որ պետք է գնան, ո՞վ է սա որոշում: Բայց ես չեմ կարող ձեզ նման մարդուն քարկոծել. ամեն մարդ ունի իրավունք մտածելու այնպես, ինչպես ուզում է, բայց երբ աշխատանքը արվում է կոնկրետ հօգուտ բանակի, փառք ու պատիվ զինվորին», -հայտարարեց Շուշան Պետրոսյանը:
Լրագրողներից մեկի դիտարկումը, որ ստացվում է՝ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա, երբ պարբերաբար ժողովրդի ռեսուրսներով են օգնում բանակին, հունից հանեց պատգամավորին, և նա ասաց. «Շատ վատն ա հարցդ, կասկածում ե՞ս մեր բանակի վրա»։
Երբ լրագրողը բացասական պատասխան տվեց, Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ուրեմն մարդավարի, հայ տղու նման հարցեր տուր»։
Լրագրողի հարցին՝ այդ դեպքում որտե՞ղ է պաշտպանության նախարարը, Պետրոսյանն արձագանքեց. «Չգիտե՞ս որտեղ է: Նախարարությունում»:
Վերջում «ճշտեց».- «Լսի քեզնից ո՞վ ա տուֆի փող խնդրել, էն էլ քեզնից»:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք
- Շուշան Պետրոսյան. «Երբ նոր էի պատգամավոր դարձել, տառապում էի, ինձ հալածում էին». «Առավոտ»
- Շուշան Պետրոսյանը չի խախտել էթիկայի կանոնները. Որոշում
- Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը Էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ
- Շուշան Պետրոսյանը 2017 թվականին էլ է ուզում պատգամավոր դառնալ. ՉԻ
- Ինչքան հանգիստ թողնեք ինձ, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա. Շուշան Պետրոսյան
- Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
- «Հո одинокий волк չի՞». Շուշան Պետրոսյանը և Մանվել Գրիգորյանը չհասկացան իրար
- Շուշան Պետրոսյան. «Հայաստանի ձայն»-ի ժյուրիում կան մարդիկ, ովքեր մասնակիցներից շատ ավելի վատ են երգում. «Հրապարակ»
- Եթե Շուշան Պետրոսյանը չի ուզում դեմ գնալ իր համոզմունքներին, ապա պետք է հրաժարվի մանդատից. «168 Ժամ»
- Նախարարը պապական դուքյան չի, որ ամեն մեկը համաձայնի ու դառնա. Շուշան Պետրոսյան
- Շուշան Պետրոսյանը պայքա՞ր է սկսել մշակույթի նախարարի աթոռի համար
- Շուշան Պետրոսյանը ապակողմնորոշո՞ւմ է ողջ հասարակությանը. Մշակույթի նախարարի պատասխանը
- «Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել». Շուշան Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները