ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը
Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է և այժմ էլ շարունակվում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը: Այն կտևի մեկ ժամ։ Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները ԲԴԽ-ում առաջադրել են հետևյալ թեկնածուներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն կընտրի դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին ու պետաիրավական հանձնաժողովի նախագահին
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
- ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին
- Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչու համաձայնեց աշխատել բարձրագույն դատական խորհրդում