Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս բանկից
Կոնվերս Բանկը Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակներում, մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի մասնաճյուղերում Woman’s պլաստիկ քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով /միայն առաջին տարվա համար / և օգտվել վարկային սահմանաչափից:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակներում 36 ամիս ժամկետով և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները », - տեղեկացնում են Բանկից՝ նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները: Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:
Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-ից 8-ը կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել Բանկի բոլոր քարտապանները: Այդ օրերին, կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկեր խանութներում եւ վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝ 25%-ի չափով հետվերադարձ:
«Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, ուր ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի և այլ խանութ-սրահներ»,- հայտնում են Բանկից:
Մանրամասները հղումներում՝ «Ակցիա. Woman's Card + Վարկային սահմանաչափ» և «25% CashBack Կանանց տոնի առթիվ»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից
- Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը
- Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
- Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի
- Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին