Մենք խնդիր ունենք հավասարակշռել համալսարանական ղեկավարման համակարգերը. ԿԳ նախարար
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտնեց իր մտահոգությունը Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակից։
«Եթե օրենսդրությունը Ջեզ այդպիսի լիազորություն տար, դուք անձամբ Սահակ Մինասյանին կնշանակեի՞ք այդ համալսարանի ռեկտոր։ Խոսքը մի հակագիտական մարդու մասին է, ով ասում հայժողպատմության մասնագետը Ամերիկայի պատմություն էլ կկարդա»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ խնդիրներն այդ համալսարանում շատ են։
Նախարարը պատասխանեց, որ ինքն անձամբ ռեկտոր չէր նշանակի, քանի որ դա այն կարևոր պաշտոնն է, որը պետք է ընտրվի։
«Համաձայն եմ՝ ինչպես նշեցիք, դա շատ կարևոր և կենտրոնական պաշտոն է, և մենք խնդիր ունենք հավասարակշռել համալսարանական ղեկավարման համակարգերը: Ինձ անընդհատ փորձում են տարբերի տիպի բաց նամակներով ներքաշել խնդիրների մեջ, երբեմն վիրավորական կոչերով, սակայն գտնում եմ, որ կա համալսարան, այն ունի խորհուրդ, որը կարող է խնդիրը կարգավորել։ Առաջիկայում կազմակերպվելու է խորհրդի մեծ նիստ գիտական խորհրդի, ղեկավարության, հրավիրյալ դասախոսների, էթիկայի հանձնաժողովի մասնակցությամբ, որը համալսարանը պարտավոր է ունենալ: Ես նույնպես մասնակցելու եմ, լինելու է խորհրդի նախագահը: Եվ մենք այդ բոլոր հարցերին կկարողանանք պատասխանել»,-ասաց Լևոն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները