Սոբչակը եթերում ջուր է լցրել Ժիրինովսկու վրա
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը «Россия 1» հեռուստաալիքով բանավեճի ժամանակ ջուր է լցրել նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Վլադիմիր Ժիրինովսկու վրա: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Այս միջադեպը տեղի է ունեցել երրորդ թեկնածունի՝ Սերգեյ Բաբուրինի ելույթի ժամանակ:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին միջամտել է Բաբուրինի ելույթի ժամանակ, Սոբչակը նրան հանդարտվելու կոչ է արել, ի պատասխան Ժիրինովսկին նրան «հիմար» է անվանել: «Փողոցային կանանց պետք չէ այստեղ բերել: Այս ամենը կեղտ է: «Дом-2»՝ ահա այնտեղ է անառակությունը: Թող ձայնը կտրի»,- ասել է նա:
Սոբչակն արձագանքել է, թե «Дом-2»-ի մասնակիցներն իրենց ավելի պարկեշտ են պահում, քան Ժիրինովսկին: Վերջինս շարունակել է վիրավորել Սոբչակին, որից հետո պարզապես «ջրվել» է: «Ձեզ պարկեշտ պահեք: Ես օգտվում եմ Ձեր իսկ մեթոդներից»,- ասել է Սոբչակը, որից հետո արդեն Ժիրինովսկին ոչ եթերային արտահայտություն է արել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան