Շրջայց երեխաների համար. փոքրիկները կծանոթանան հեռախոսների և թաբլեթների հավաքման գործընթացին
Սույն թվականի մարտի 1-ին, 2-ին, ժամը 16:00-18:00 և մարտի 3-ին, ժամը 11:00-13:00, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը «Կրտսեր Մերգելյան» ակումբ ծրագրի շրջանակում կազմակերպում է բաց դռների օրեր։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասը (հասցե՝ ք. Երևան, Հ. Հակոբյան 3, աջ մասնաշենք, 4-րդ հարկ) կհյուրընկալի 8-14 տարեկան բոլոր հետաքրքրասեր երեխաներին՝ ճամփորդելու գիտության և տեխնոլոգիաների աշխարհում:
Շրջայցի ժամանակ երեխաները կծանոթանան հեռախոսների և թաբլեթների հավաքման գործընթացին, մոբայլ խաղերի ստեղծմանը, կմասնակցեն գիտափորձերի, կուսումնասիրեն գրաֆիկական դիզայնի գաղտնիքները։
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը (Էն-Թի-Ի-Էֆ) հայկական բարեգործական հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել հայկական գիտական ու մասնագիտական շրջանակներին՝ զարգացնելու կրթություն-տեխնոլոգիա-գիտություն կապը, իրականացնելու բարեփոխումներ ու նորարարություններ, ինչպես նաև նպաստելու երկրի տեխնոլոգիական զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին