Եղիսաբեթ 2-րդ թագուհու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել
Բրիտանական հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերը հաստատում են ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ 1981 թ. Նոր Զելանդիա կատարած այցի ժամանակ Եղիսաբեթ II թագուհու նկատմամբ մահափորձ է կատարվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ ժամանակ մահափորձ կատարելու համար ձերբակալվել է տեղացի մի դեռահաս, բայց բուն միջադեպը մինչ օրս գաղտնի էր պահվում: 1981 թ. թագուհին այցելել է նորզելանդական Դանդին քաղաք: Այդ ժամանակ 17-ամյա դեռահաս Քրիստոֆեր Լյուիսը 5-րդ հարկից իր հրացանով նշան է բռնել թագուհու ուղղությամբ և կրակել: Նա վրիպել է, սակայն թագուհուն տեսնելու համար հրապարակում հավաքվածներն ինչ-որ ձայն են լսել: Այդ ժամանակ իշխանությունները մեկնաբանել են, թե ոչ շատ հեռվում նեոնային ցուցանակ է կոտրվել:
Հետախուզության՝ 37 տարի անց գաղտնազերծված արխիվներից պարզ է դարձել, որ իրականում մահափորձ է տեղի ունեցել: Լյուիսը հոգեկան խնդիրներ է ունեցել, նա համոզված է եղել, որ պետք է սպանել թագավորական ողջ ընտանիքին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում