Եվրոպական խորհրդարանի պատգամավոր. Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է խաղաղություն բերել
Բրյուսելում տեղակայված Եվրոպական խորհրդարանում փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Լեռնային Ղարաբաղն ու Եվրամիությունը 1998-2018» խորագրով: EuFoA-ի, AGBU-ի և ԵԽ ԵԺԿ խմբի կողմից կազմակերպված կոնֆերանսի բանախոսներն էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելը, Էլենի Թեոխարուսը, Յարոմիր Շտետինան, Լարս Ադակտուսոնը, ինչպես նաև լրագրող Ցվետանա Պասկալևան, Նիդերլանդների Կլինգենդայլ համալսարանի մասնագետ Փոլ Միրթսը, Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի պրոֆեսոր Լիսինա Սիմաոն: Միջոցառումն սկսվեց Սումգայիթի զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով:
Բացման խոսքում Ֆրենկ Էնգելը նշեց, որ անցել է արդեն 30 տարի, սակայն «մենք շարունակում ենք մնալ դիտորդներ». «1994թ.-ին հրադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ սառեցված և իրավիճակը տարածաշրջանում շատ անկայուն է՝ դառնալով որպես տարածաշրջանային խաղի մաս Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»:
Էլենի Թեոխարուսը նաև հավելեց, որ հակամարտության լուծմամբ զբաղվում է Մինսկի խումբը: Պատգամավորի խոսքերով, ԵՄ-ն երբեք չի եղել հակամարտության կարգավորման կենտրոնում, սակայն Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր հայտարարություններ, որոնցում կոչ է արվում Ադրբեջանին դադարեցնել Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ագրեսիան: Էլենի Թեոխարուսը միանշանակ աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
«Եվրոպական միությունն ստորացնում է իրեն ու մարդու իրավունքները, եթե մի կողմից աջակցություն է հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, մյուս կողմից աջակցում արհեստական պետություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է կայունություն ու խաղաղություն հաստատել»,-ասաց Էլենի Թեոխարուսը՝ հավելելով, որ Արցախի հակամարտությունը նմանություններ չունի Կատալոնիայի, Կոսովոյի ու Կիպրոսի օկուպացված հատվածի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին