ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր ուժերի հանրահավաք-երթը: Այս անգամ ՀԱԿ և Հայաստանի ժողովրդական կուսակցության կազմակերպած հանրահավաքին են միացել նաև «Ելք» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը և արտախորհրդարանական մի շարք այլ ուժեր: Հանրահավաքի ավարտին նախատեսված է քաղաքական ուժերի երթը դեպի Մյասնիկյանի արձան:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան այցելել ենք 10 զոհերի շիրիմներին, ծաղիկներ դրել:
«Արդեն 10 տարի է, աչք թարթելու նման անցան 10 տարիները, երբ Հայաստանի իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին և մեր երկիրը ետ ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքը: Հայաստանը այլևս ժողովրդավար չէ, այդ օրը այստեղ գնդակահարվեց ժողովրդավարությունը, գնդակահարվեց շարժումը, այն շարժումը, որ ստեղծվել էր այս հրապարակում՝ 30 տարի առաջ»,- ասաց նա:
Մանուկյանը նշեց՝ տարիների ընթացքում իրենց կարգախոսը չի փոխվում, այն է՝ «սուգը հավերժ է, եթե չկա պայքար»:
Հարակից հրապարակումներ`
- Դասագրքային ճշմարտություններ՝ «մարտի 1»-ի մասին
- Մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվի. իրավապաշտպան
- Իրավապաշտպանները փորձում են «Մարտի 1»-ը տաք պահել
- «Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ բերելու «Ելք»-ի առաջարկն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան