«Հրապարակ». Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։
«Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա: Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները