ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`
• վերջին 4 գործարքներն ընդգրկող քաղվածքների ստացում
• քարտի շտապ բլոկավորման հարցումներ
• քարտի մնացորդի ստուգում:
Բանկից հայտնում են, որ ծառայությունը ներկայումս հասանելի է Բիլայն և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարող է կցվել առավելագույնը 5 քարտ (հաշվի են առնվում հաճախորդի բոլոր քարտերը՝ թողարկված Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի կողմից):
USSD ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտատերերի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 99 99 կամ 010 31 88 99 հեռախոսահամարներով կամ այցելելով բանկի մասնաճյուղ և լրացնելով համապատասխան դիմումը:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսով հավաքել *116# հրահանգը և առաջնորդվել USSD-ի մենյուի կողմից առաջարկվող տարբերակներով: Հարցման ուղարկումից հետո հեռախոսահամարի բաժանորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է հարցված տեղեկատվությունը կամ պահանջված գործողության (քարտի շտապ բլոկավորման դեպքում) հաստատումը:
Նշված ծառայությունից օգտվելիս յուրաքանչյուր ստացվող SMS հաղորդագրության համար գործում է 10 ՀՀ դրամ սակագին, իսկ բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ գանձում չի կատարվում:
USSD ծառայությունից օգտվելու մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- «Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկում է American Express Safekey®-ը Հայաստանում
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին