18:21 01/03/2018

Մեկ տասնամյակ տևած հայ-թուրքական «ֆուտբոլային խաղն» ավարտվեց՝ անհայտ հաշվով

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Եվ այսպես, մոտ մեկ տասնամյակ տևած հայ-թուրքական «ֆուտբոլային խաղն» ավարտվեց: Հաշիվը պարզ չէ, քանի որ խաղը դադարեցվեց կողմերից մեկի` Թուրքիայի կողմից «արդար խաղի» (fair play) կանոնները չպահպանելու պատճառով: Իսկ եթե պահպանվեր արդար խաղը, ապա բոլոր կողմերը շահող կլինեին, և հաշիվ պահելու անհրաժեշտություն էլ չէր լինի:

Ինչև, մարտի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն առոչինչ է համարում հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին հենց նրա նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացի արդյունքում: Քայլն անակնկալ չէր, ավելին, սպասվող էր: Հայաստանի նախագահը տարբեր առիթներով բարձր ամբիոններից խոսել էր այս համատեքստում հայկական կողմի  մտադրությունների մասին:

Սա վկայում է հայկական կողմի բաց ու թափանցիկ գործելաոճի, դիմացի կողմին և միջազգային գործընկերներին հարգելու մասին: Գործընթացի դադարեցման պատճառն էլ է բոլորին հայտնի` Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ քաշումը և ողջամիտ ժամկետներում արձանգրությունների վավերացումը, մասնավորապես, այն ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապելը:

Նման գործելակերպի տրամաբանական ավարտը փակուղին է, որտեղ Թուրքիայի ոչ այդքան թեթև ձեռքով հայտնվեց արձանագրությունների վավերացումը:

Իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ թեև գործընթացի մեջ ներառված կողմերը չհասան հայտարարած նպատակներին, բայց դատարկաձեռն էլ չմնացին: Քննադատները կարող են չարախնդալ, որ չկարգավորվեցին հայ-թուրքական հարաբերությունները և չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը: Թուրքական իշխանությունները չդրսևորեցին բավարար քաղաքական կամք գործընթացը ռելսերի վրա պահելու համար: Այդուհանդերձ, և՛ հայկական, և՛ թուրքական կողմերն այս կամ այն կերպ դիվանագիտական ու ներքաղաքական դիվիդենտներ ունեցան «ֆուտբոլային խաղից»:

Հոգեբանական տեսակետից, հայկական երիտասարդ պետականության համար կարևոր էր այս նախաձեռնությունը սուլթանական անցյալով և նեոկայսերական ներկայով հարևանի հետ առևերեսվելու, հավասարը հավասարի հետ ներկայանալու, Ցեղասպանությունից մոտ մեկ դար հետո որպես կենսունակ պետություն հանդես գալու առումով, որն ի վիճակի է սեփական կանոններով խաղ սկսել ու վարել տարածաշրջանում:

Դիվանագիտական առումով այս նախաձեռնությունը Հայաստանի կողմից տարածաշրջանում դրական օրակարգ ստեղծելու օրինակ էր: Սփյուռքից ու հայաստանյան հանրության կողմից սպասելի հուզական ու հոգեբանական մեծ ճնշման պայմաններում` Հայաստանի իշխանությունները գնացին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, որը կարող էր բերել նաև հաշտեցման գործընթացի մեկնարկին: Ողջ միջազգային հանրությունը, բացառությամբ մեկ երկրի, աջակցեցին Հայաստանին՝ շարունակաբար վերահաստատելով իրենց պատրաստակամությունը գործընթացը դրական ավարտին հասցնելու համար:

Միայն Ադրբեջանն էր, որ կրկին անգամ դրսևորեց իր ապակառուցողական, քարացած ու անհեռատես մոտեցումը, և խռոված կեցվածք ընդունելով ամեն կերպ խանգարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց Ադրբեջանը չէր միակ խոչընդոտը: Կարգավորման համար ամենամեծ խնդիրը հենց թուրքական ներկայիս իշխանությունների վարած մեծապետական ու նեոօսմանյան քաղաքականությունն է: Նախ «զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգի շրջանակներում Թուրքիան փորձում էր «փափուկ ուժի» միջոցով իր ազդեցության շրջանակներ վերադարձնել նախկին օսմանյան կայսրության տարածքների վրա ձևավորված հարևան երկրներին: Սակայն այդ փափկությունը տևեց այնքան ժամանակ, մինչև Էրդողանը վերջնականապես կոտրեց թուրքական ժողովրդավարությունը և իր ձեռքերում կենտրոնացրեց ողջ իշխանությունը` զարդարելով այն Ձիթենու ճյուղերով և նահատակման պատրաստ 6 տարեկան աղջնակի արցունքներով:

Հնարավոր է, որ թուրքական կողմը Հայաստանի այս քայլը կփորձի ներկայացնել որպես ապակառուցողական քայլ և կշահարկի այն միջազգային ասպարեզում: Սա թուրքական դեմագոգիան է, որին ևս լավ ծանոթ է աշխարհը:

Արձանագրությունների առոչինչ հայտարարելը, ի թիվս այլի, երկու ուղերձ է պարունակում: Մեկը` Թուրքիային, որ Հայաստանը թույլ չի տա նման վերաբերմունք, և եթե կա իրական քաղաքական կամք հարաբերությունները կարգավորելու,  ապա պետք է հարցին մոտենալ ամենայն լրջությամբ և հարգանքով: Մյուսն ուղղված է Ադրբեջանին, որ Հայաստանը չի ընդունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթադրյալ նախապայմանը: ԼՂ հակամարտությունը չի կարող կապվել այս հարցի հետ ու Հայաստանը չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ:

Վերջում, Հայաստանի այս քայլը կարելի է դիտարկել ավստրիացի հայտնի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի «ստեղծարար դեկոնստրուկցիա» (Creative destruction) հայեցակարգի շրջանակներում, երբ քանդվում է հինը, նորը ստեղծելու նպատակով: Փետրվարի 17-ին Նախագահ Սարգսյանը Մյունխենում հայտարարել էր, որ արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից և որ նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Այսինքն, այս արձանագրությունների առոչինչ համարելը հնարավոր է բացի երկխոսության նոր ճանապարհ, նոր պայմաններում, եթե իհարկե Թուրքիան համապատասխան եզրակացություններ արած լինի ցյուրիխյան շրջափուլից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}