Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել
Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հրաժարական է տվել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է պոլսահայ համայնքային գործիչներից Կարո Գաբրիելյանը: Նա հրապարակել է Շանլըի հրաժարականի դիմումը, ինչպես նաև դիմումին հաջորդած պատրիարքության արձագանքը:
Հրաժարականի դիմումի մեջ Շանլըն հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով:
Շանլըն նշել է, որ Աթեշյանն առանց հիմնավորման Սուրբ Հովհաննես եկեղեցուց հեռացրել էր քահանային, իսկ երբ եկեղեցու խորհուրդը դիմել էր պատրիարքարան քահանային վերանշանակելու համար, Աթեշյանը տեղեկացրել էր, որ քահանան Սուրբ Հովհաննեսում նորից կստանձնի իր պարտականությունները, եթե հիմնադրամի նախագահը հրաժարական տա.
«Որպեսզի մեր եկեղեցում երկար տարիներ ծառայություն մատուցած հոգևորականն իմ պատճառով անարդարության զոհ չդառնա, մեր եկեղեցին ու հիմնադրամը պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից անիրավության չենթարկվի, ինչպես նաև հայ համայնքում իմ անձի պատճառով խռովություն և քաոս չառաջանա, հրաժարվում եմ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահի պաշտոնից և խորհրդի անդամակցությունից»:
Կարո Գաբրիելյանի հրապարակած մյուս նամակը, մակագրված պատրիարքարանի լուսարարապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի կողմից, ուղղված է Գետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդին: Նամակում հաղորդվում է, որ նախորդ՝ փետրվարի 22-ի պաշտոնագիրն անվավեր է, և տեր Զավեն քահանա Բչաքչյանը մարտի 1-ից կվերահաստատվի իր պաշտոնում և կշարունակի ծառայությունը Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ստորև ներկայացված են Հարություն Շանլըի հրաժարականի դիմումը և պատրիարքարանի լուսարարապետի նամակը:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել
- Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է անում Բեքչյանին, Աթեշյանին, Մաշալյանին
- Պոլսո Պատրիարքարանի խնդիրները կքննարկեն Էջմիածնում
- Բեքչյանի հրաժեշտը. Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Տեր Վահրամ. Պոլսո պատրիարքարանի հարցը կքննարկվի փետրվարի 20-ին
- Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան