4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը, կարող են դժվարություններ առաջացնել. վարչապետ
Հունվարի 25-ի Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ իրականացված ուսումնասիրությունները փաստում են՝ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը, կարող են դժվարություններ առաջացնել հատկապես՝ տնտեսավարողների գործունեությանը։
Ուստի վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարեց մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում, այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը կտեղափոխվի մարտի 17-ը` շաբաթ օր: Այն հնարավորություն կտա քաղաքացիներին ունենալու մի քանի հանգստյան օր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում