Հայաստանում տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների արտադրությունը վերելք է ապրում
Հայաստանում 2017 թվականին տրիկոտաժեղենի արտադրությունը զգալի աճ է արձանագրել:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրալան ծառայությունից, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 4 375.6 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 25.9 տոկոսով:
2017 թ-ին 30.6%-ով ավելացել է նաև բամբակյա գործվածքների արտադրությունը. եթե 2016թ-ին հանրապետությունում արտադրվել էր 3.6 տոննա բամբակյա գործվածք, ապա 2017-ին՝ 4.7 տոննա:
Նախորդ տարի Հայաստանում 7,4 անգամ աճել է նաև անկողնային սպիտակեղենի արտադրությունը՝ կազմելով 166.6 հազար հատ՝ 2016 թ-ի 22.5 հազար հատի դիմաց:
2017 թվականին 42.9%-ով աճել է անձրևանոցների (1000 հատ), 26.7%-ով՝ բաճկոնների (ներառյալ բանվորական) արտադրությունը (588.4 հազար հատ):
Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի նվազել է միայն գուլպեղենի արտադրությունը. մասնավորապես, 2017 թ-ին արտադրվել է 13 650.5 հազար զույգ գուլպեղեն՝ 2016 թ-ի համեմատ նվազելով 16%-ով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում