Մշակույթ 12:55 01/03/2018 Հայաստան

Ուլիխանյան. Հանդիսատեսը շատ լավ ընկալում և ընդունում է բարձրարժեք գործերը

Մարտի 5-ին Երևանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը. այն այս տարի նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ մեր ժամանակակից կոմպոզիտորների գործեր։

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում Սարյանի անվան լարային քառյակի կողմից կներկայացվի նաև Մարտին Ուլիխանյանի թիվ 3 լարային կվարտետը՝ «7 մահացու մեղքեր»։

Panorama.am-ի հետ զրույցում Ուլիխանյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի դերը մեր երաժշտական կյանքում և հատկապես այն փաստը, որ փառատոնն այս տարի նվիրված է Գրիգոր Եղիազարյանի մշակութային ժառանգությանը։

Նրա խոսքով,  Գրիգոր Եղիազարյանը հայկական սիմֆոնիկ երաժշտության դասականներից է, մեծ ներդրում է ունեցել մեր կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում։ Եվ նրան նվիրված փառատոնը կնպաստի, որպեսզի երաժշտասեր հանրությունը շփվի Եղիազարյան կոմպոզիտորի արվեստի հետ։

Մարտին Ուլիխանյանը նկատում է, որ հանդիսատեսը նոր ստեղծագործություններ լսելու պահանջ ունի, շատ լավ ընկալում և ընդունում է բարձրարժեք գործերը։ Բայց նաև շատ կարևոր է, որպեսզի մեր կոլեկտիվները կատարեն նրանց երաժշտությունը։

«Դրսում ապրող հայ կոմպոզիտորները շատ մեծ հաջողությունների են հասնում։ Մեր երաժիշտները շատ տաղանդավոր են։ Որտեղ էլ լինեն, իրենց ուրույն տեղը գրավում են։ Որքան ծանոթ երաժիշտներ ունեմ դրսում, լավ համբավ ունեն։ Եվ շատ լավ կլինի, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա մեր կոմպոզիտորների գործերը արտասահմանում հնչեցնել։ Կոմպոզիտորների համար շատ կարևոր է, որպեսզի պատվերներ ստանան։ Հայաստանը նման պատվերներ տալու հնարավորույթուն չունի. այդ պատճառով պետք է հետաքրքրություն առաջացնել այլ մարդկանց մոտ, որոնք հնարավոր է գործ պատվիրեն, ինչի շնորհիվ կզարգանա մեր կոմպոզիտորական արվեստը»,- ասում է  Մարտին Ուլիխանյանը։

Այդ առումով նա կարևորում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, ընդգծում  դրա դերակատարումը երաժշտական ժառանգության պահպանման գործում։ Այս տարիների ընթացքում փառատոնի կողմից թվայնացվում, ձայնագրվում են հայ կոմպոզիտորների գործերը՝ դրանք հետագայում սերունդներին փոխանցելու նկատառումով։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիայն գլխավորում են Հնդկաստանից զենք ձեռքբերող երկրների ցանկը։ Այս մասին գրում է The Times of India-ն՝  վկայակոչեով...
Աղբյուր` Panorama.am
12:34
Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2-րդ մասնաշենք մուտք գործելու և արտգործնախարարի հետ հանդիպում պահանջելու համար
Հոկտեմբերի 26-ին ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն  մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
 «2025 թվականին մենք պլանավորում ենք ունենալ մոտավորապես 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի եվրաբոնդի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում Հաղթանակ զբոսայգու լճակից փրկարարները դի են դուրս բերել
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 21-րդ տեղ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը  բարելավել է իր դիրքերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում՝ մոտենալով...
Աղբյուր` Panorama.am
11:29
48-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հաստատել է ֆուտբոլ վերադառնալու իր ցանկությունը
«Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին ռեզոնանսային հայտարարություն է արել։ sport.ru-ի հաղորդմամբ,  48-ամյա...
Աղբյուր` Panorama.am
11:20
Երկար ժամանակ Սյունիքում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի պլանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության ծախսերն աճելեն 0.7 տոկոսային կետով.Նախարար
«Շատ ուրեխ եմ և շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ»,- ԱԺ-ում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովվելու գործիք է, կամ, ժողովրդի լեզվով ասած, հաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Փաստորեն կարելի էր և այդպե՞ս
Հայկական պոպոքի ու մեղրի փառատոնների արանքում աշխարհը զարմանալիորեն եռում է։ Տոն չեն կարողանում հնարել, թե այլ տկարություն ունեն՝  սակայն...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հոկտեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել է, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 28-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.75 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
«Չպետք է թույլ տալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն»
Աղբյուր` Panorama.am
10:32
Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին. Էդիկ Բաղդասարյան
«Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին: Նա էդ տղերքին ուղարկում է սահման, հետո Եռաբլուրում ասում՝ մենք որեւէ...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում...
Աղբյուր` Panorama.am
09:46
Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց
«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել զինվորականի մասնակցությամբ վթարի մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել զինծառայողի մասնակցությամբ  Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:28
Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում
«Հետևելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ես մտադիր եմ Վրաստանի հարցը մտցնել Բուդապեշտում կայանալիք ԵԽ ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այս գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ այսօր ցերեկը Երևանում կանխատեսվում է +16-+18 աստիճան տաքությու,...
Աղբյուր` Panorama.am
08:57
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Յիհլավայի միջազգային փառատոնին «1489» ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 10;00-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ»...
Աղբյուր` Panorama.am
22:21
Առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր նահանգներում, այլև ընտրողների շրջանում. Սուրեն Սարգսյան
Միջազգահնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
22:10
Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.   «Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների...
Աղբյուր` Panorama.am
21:48
Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
«Ուզում եմ ասել՝ որպես այս պետության միակ անկախ ինստիտուտ, որ ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դա չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՀՀ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ոչ էլ դրանք կառուցելու պլաններ ունի; Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է «25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով իշխանության քայլերի մասին
«Խոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ՝ դժվար է, թե անցանկալի է»,- ԱԺ բակում լրագրողների ասաց Հոկտեմբերի 27-ի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Փաշինյանը Խաչատուրյանի և Սիմոնյանի հետ ծաղիկներ է դրել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի կոթողի մոտ
Նիկոլ Փաշինյանը Հանրապետությաը Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի  Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված...
Աղբյուր` Panorama.am
15:00
1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային էր. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}