Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ԱԺ-ում մինչ ելույթին անցնելն իր հարգանքի տուրքը մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին։
«Ուղիղ 10 տարի առաջ մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց, որի ընթացքում ծանր կորուստներ ունեցանք։ Գիտեմ, որ ԱԺ-ն մարտի 1-ի զոհերի հիշատակն այսօր հոտնկայս հարգել է։ Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին», - ասաց Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու ելույթ ունենալ օրենսդիր մարմնի ու ժողովրդի առջև։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին՝ իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար։
«Ինձ առաջարկ արվեց, որն ինձ հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում ներդրում ունենալ մեր երկրի համար կարևորագույն խնդիրների լուծման գործում, ինչն անչափ բարձր եմ գնահատում։ Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծագույն պատասխանատվություն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը թևակոխում է զարգացման մի նոր փուլ՝ անցում կատարելով խորհրդրանական համակարգի»,- նշեց Սարգսյանը։
ՀՀ նախագահի թեկնածուն նաև շնորհակալություն հայտնեց մյուս խմբակցություններին՝ իրեն աջակցելու, քննարկումների ու հանդիպումների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
- ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին