ՀՀ նախագահի թեկնածուն այս պահին չի մեկնաբանում
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք նա ծանոթացել էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա ասել էր, որ «վարչապետ չի դառնալու և կարծում է, որ երրորդ անգամ ոչ ոք չպետք է հավակնի պետություն կառավարելու դերին»։
Ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ այստեղ ունենք «եթե»-ների շարք. եթե ես ընտրվեմ Հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ: Ես չեմ կարող մեկնաբանել այս պահին՝ քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները պաշտոնական են, թե անպաշտոն»։
Պատգամավորը նրանից նաև հետաքրքրվեց, թե կա՞ն քաղբանտարկյալներ Հայաստանում։
Արմեն Սարգսյանն ասաց, որ այս հարցին լրջորեն է վերաբերում. «Խնդրել եմ տրամադրել փաստաթղթեր դրա վերաբերյալ, և կարծիքները տարբեր են: Ես դեռևս չեմ տեսել, եվրոպական ինստիտուտներից փաստաթղթեր չեն տրամադրել, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է: Երբ ներկայացնեն, ես իմ անձնական կարծիքը կունենամ, և եթե ընտրվեմ, իմ վերաբերմունքը ցույց կտամ. մեր երկրում քաղբանտարկյալ չպիտի լինի»,- պատասխանեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ. Արմեն Սարգսյան
- Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ. Արմեն Սարգսյան
- Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին