Աշոտյանի եռակի ճիշտը
«Ճիշտ թեկնածու, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»,- խորհրդարանում խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ այսպես ասաց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով այլ թեկնածուներ չլինելու մասին կարծիքներին՝ նա ասաց. «Հստակ սահմանադրական երաշխիքներ են եղել՝ ունենալու այընտրանքային թեկնածուներ։ Ուրիշ բան, որ գործընթացների քաղաքական տրամաբանությունը բերել է նրան, որ ինքնանպատակ առաջադրումներ չեն արվել, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ուզում էին առաջադրել թեկնածու, չունեին համապատասխան քաղաքական քվե»։
Աշոտյանը նշեց, որ այսօր դահլիճում հնչած հարցադրումների 99 տոկոսը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքացիության մասին տեղեկանքին. «Արդյո՞ք սա է ՀՀ նախագահի ակնկալվող քաղաքական օրակարգը, արդյո՞ք սա է Հայաստանի քաղաքական ապագան, արդյո՞ք չկային բովանդակային հարցեր, որ կարելի բարձրաձայնել։ Նախագահի թեկնածուն ծավալուն ծրագրային ելույթով հանդես եկավ, արդյո՞ք այընտրանքն անձերի մեջ է, և ոչ թե գաղափարների։ Եթե կան այլընտրանքային գաղափարներ, ինչու՞ դրանք չեն հնչում»։
Պատգամավորը հավելեց, որ այս պահի դրությամբ պետք է ֆիքսել, որ այլընտրանքային քաղաքական օրակարգ նախագահի թեկնածուին ուղղված՝ դահլիճում չի հնչել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի թեկնածուն այս պահին չի մեկնաբանում
- Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ. Արմեն Սարգսյան
- Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ. Արմեն Սարգսյան
- Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին