Աէրոֆլոտ օփեն. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին մրցանակային տեղերից
Մոսկվայում ավարտվել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրել են 5-րդ և 8-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):
Մրցանակային եռյակը կազմել են՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական:
B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրել են Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):
Հարակից հրապարակումներ`
- Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է արել
- «Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
- «Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաղթել
- «Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
- Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին