Վահրամ Բաղդասարյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին
Հայկական կողմից որևէ պայմանավորվածություն չի դրժվել: Թուրքիան է խուսափել իր պարտավորություններից և նախապայմաններ դրել ՀՀ առջև: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրելու: Այդ իսկ պատճառով, եթե այս շարունակությունը պետք է լինի, և եթե Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է ՀՀ նախագահը, դրա ընթացքը կտեսնեք ապագայում: Դրա հետևանքները դուք կտեսնեք»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ եթե առաջիկա մեկ ամսում Թուրքիան արձագանքի և ցանկություն հայտնի շարունակելու գործընթացը, Հայաստանն ինչ կերպ կվարվի, Վահրամ Բաղդասրյանը խնդրեց ժամկետների մասին չխոսել:
«Մենք շատ արագ պետք է քննարկենք այդ հարցը: Կքննարկենք, դրա մասին տեղյակ կպահենք: Համենայն դեպս, այն, ինչ հայտարարվել է, ընթացքի և ուժի մեջ է»,- ասաց նա:
Հաջորդ ճշգրտող հարցին՝ ի՞նչ կանի Հայաստանը, եթե արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու ընթացքում դրանք մտցնի օրակարգ, ՀՀԿ-ական գործիչը նկատեց՝ նմանօրինակ հարցերը լուծվում են երկկողմանի համաձայնության դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ-ի համար այլևս արժեք չունեն. ՀՅԴ գործիչ
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
- Գործնականորեն որևէ տարբերություն չկա՝ հայ-թուրքական հարաբերություններն ուժի մեջ կմնան, թե ոչ. Գոչունյան
- Հայաստանը երբեք չի կարող համաձայնել հայ-թուրքական հարաբերություններում որևէ նախապայմանի. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան