Հռոմի պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չիտանովայի արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել: Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Ժոզե Ավելինու Բետանկուրը 2012 թվականի նոյեմբերի 14-ից Սուրբ աթոռի պետական քարտուղարության արարողակարգի ղեկավարն է:
2018 թվականի փետրվարի 26-ին նա նշանակվել է պապական նվիրակ (եկեղեցական դիվանագետ)՝ ստանալով Չիտանովայի արքեպիսկոպոսի կարգ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում