Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման արգելքի մասին նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր հերթական նիստերի աշխատանքը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը։
Այնուհետև խորհրդարանն անցավ նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկությանը։
68 կողմ, 2 դեմ, 14 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Պաշտոնական վիճակագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:
Կողմ քվեարկեց 61, դեմ 33 պատգամավոր։ Դեմ քվեարկեցին «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ԱԺ-ն դրեց քվեարկության և ձայների 33 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ մերժեց:
Հարակից հրապարակումներ`
- Միակ ստանդարտը, որին պետք է համապատասխանեցնի ԱՎԾ-ն իր գործունեությունը, իրականությունն է. Նարիա Զոհրաբյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը
- Նույն գնով ձեռք բերված աջ ղեկով մեքենան ավելի թարմ է, մաքուր և տեխնիկապես նոր. Զեյնալյան
- «Աջ ղեկ» նախաձեռնությունն ընդլայնում է իր պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան