Ալբերտ Մկրտչյանին կհուղարկավորեն քաղաքային պանթենում
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի ծանուցման համաձայն.
Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երևան, Մովսես Խորենացու փող., 18 շենք):
Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք Կինոմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից: