Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
«Եթե ընտրվեմ ՀՀ նախագահ, իմ ողջ եռանդը, երկար տարիների փորձը, նվիրվածությունն ի սպաս եմ դնելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ աշխատելու և փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի իր գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, սակայն աշխատելու է իր էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ։
«Լինելու եմ մեկը, որ ոչ միայն ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլ նաև կատարելու է ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականությունը՝ լինելու նախևառաջ այս երկրի քաղաքացի։ Փորձելու եմ լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլ՝ ՀՀ քաղաքացիների նախագահը։ Փորձելու եմ նաև ինչ-որ իմաստով լինել և ներկայացնել արցախահայության շահերը, ինչպես նաև իրենց բարոյական աջակցությունը կրող «նախագահ», ինչպես նաև ողջ սփյուռքահայության նախագահը՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնությունը և կրկին դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ ապագա ունեցող ազգ։ Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ։ Վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու», - ելույթը եզրափակեց ՀՀ նախագահի թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան