Ուզում ենք ունենալ ինքնավստահ նախագահ. Զեյնալյան
«Պարոն Սարգսյանի մատուցած ծառայություններն անուրանալի են և անգերագնահատելի։ Շատ մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին պետությանն ու ազգին»,- այսօր խորհրդարանում խոսելով ՀՀ նախագահի թեկնածում Արմեն Սարգսյանի մասին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Նա շեշտեց, որ իրենք՝ Սարգսյանի հետ ինչ-որ տեղ անհավասար պայմաններում են գտնվում. «Պարոն Սարգսյանն առաջադրվել է և գրանցեվել է որպես նախագահի թեկնածու։ «Ելք» խմբակցությունը ցանկացել է ինձ առաջադրել որպես թեկնածու, բայց ես չեմ կարողացել առաջադրվել, այս առումով մենք անհավասար պայմաններում ենք։ Այս անհավասարությունը վերացնելու համար, ես առանց խորհրդակցելու «Ելք»-ի իմ պատգամավոր ընկերների հետ, պաշտոնապես հայտատարում եմ, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում չեմ պատրաստվում առաջադրվել, և ինձ չդիտել որպես նախագահի թեկնածու։ Այսպիսով այդ անհավասարությունը վերացնելուց հետո կկարողանամ որոշ թեմաների մասին ավելի անկաշկանդ խոսել»։
Զեյնալյանը հավելեց, որ իրենք ուզում են ունենալ նախագահ, ով ինքնավստահ կլինի, ով կկարողանա իրականացնել իր լիազորությունները, ում դիմումի վրա դրված ճշգրիտ ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները ատամի տակ չեն պահի։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի եռակի ճիշտը
- ՀՀ նախագահի թեկնածուն այս պահին չի մեկնաբանում
- Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ. Արմեն Սարգսյան
- Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ. Արմեն Սարգսյան
- Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան