«Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը։
Թեկնածուին ներկայացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին։ Ես պատիվ ունեմ ՀՀԿ և ՀՅԴ անունից ներկայացնելու Հանրապետության նախագահի չորրորդ թեկնածուին։ Մեկ ամիս շարունակ հանդիպումներ ունենալով քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների հետ, Արցախի հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների ու անհատների հետ, Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին նախագահի հետ հանդիպմանն իր պատրաստակամությունը հայտնեց իր ողջ էությամբ և եռանդով ներգրավվել այս պատասխանառու գործին»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը։
Հանրապետական խմբակցության ղեկավարը գործընկերներին հորդորեց, որպեսզի կողմ քվեարկեն իրենց թեկնածուին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
- Ընդունել նման վիճակում գտնվող երկիր և փորձել ղեկավարել, Արմեն Սարգսյանի կողմից մեծ առաքելություն է. Կարեն Աղամյան
- Այսօր մենք Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան
- Որոշումը կայացվեց, վերջ. Աղվան Վարդանյանը՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման մասին
- «Ոչ» ասելն ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան