Գևորգ Կոստանյանի ձոնը՝ Հրայր Թովմասյանին
«Ձոն Հրայր Թովմասյանին»,- խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցի քննարկման ժամանակ իր ելույթն այս խոսքերով սկսեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նա նշեց, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Հրայր Թովմասյանի հետ տասը տարուց ավելի է ընկերություն է անում։
«Նա իր բոլոր պաշտոններում, թե պետական, թե դրան նախորդրող, հրապարակային գործիչ է եղել։ Վստահեցնում եմ, որ Թովմասյանը այն մարդն է, որ ես, անկախ մեր անձնական հարաբերություններից, կուզենամ, որ լինի մեր երկրի Սահմանադրության պահապաններից մեկը։ Հետո, Աստված գիտի»,- նշեց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պիտի ասեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ հաղթեց. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը չի հերքում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը
- Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան