Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»
Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։
«Խորհրդարանը արդեն վաղը քվեարկելու է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եւ Հայաստանը գարունը սկսում է համահայկական դժգոհության տեղիք տված այդ արձանագրություններից ազատված»,- նշված է սկզբնաղբյուր նյութում։
Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ-ի համար այլևս արժեք չունեն. ՀՅԴ գործիչ
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
- Նալբանդյան. Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների
- Շավարշ Քոչարյան. Հենց Թուրքիան է փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
- Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան