Պիտի ասեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ հաղթեց. Հրայր Թովմասյան
Խորհրդարանում քննակվում է Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը։ Նշենք, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար առաջարկվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։
Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, որ դժվար է լինելու հեռու լինել ԱԺ-ի մթնոլորտից ու քննարկումներից. «Այս ամբողջն ինձ հոգեհարազատ էր դարձել։ Բայց միևնույն ժամանակ միշտ իմ մեջ այդ կռիվը եղել է, միգուցե և պարոն Բաբլոյանը ինձ կհասկանա՝ որպես բժշկի մասնագիտություն ունեցող, թե քաղաքական գործչի և մասնագետի միջև կռվի միջև ով է հաղթում։ Պիտի արձանագրեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ գլուխ բարձրացրեց ու հաղթեց»։
Նա նշեց, որ այսօր խորհրդարանում շատ գործեր կան անելու, բայց այսօրվա խորհրդարանում թե կոալիցիոն, թե ընդդիմադիր գործընկերների շարքում կան քաղաքական գործիչներ, կան մասնագետներ, որոնք վստահ կարող են այդ աշխատանքն առաջ տանել։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը չի հերքում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը
- Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան