Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ-2»-ն օտարելու մասին որոշման նախագծին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տվեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն վաճառել:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը նշեց, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով պատկանող Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ. հողատարածքն «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին օտարելու:
Գույքային համալիրն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 626,9 մլն դրամ շուկայական գնով:
Ընկերությունը, ըստ փոխնախարարի, պատրաստակամություն է հայտնել 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:
Հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
«Ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում: Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:
«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես հիմնել`
մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով),
ժամանակակից բետոնի գործարան,
շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն,
շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ,
երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս,
վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով,
վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար,
բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր,
շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն,
ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի,
միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:
Գնորդը երաշխավորում է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին»: