Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ. Արմեն Սարգսյան
«Հավաստում եմ իմ հարգանքը Ձեր կենսագրության, անձի հանդեպ, Ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հանդեպ»,- այսօր խորհրդարանում դիմելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց նրա քաղաքացիությունից։
«Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ՀՀ Սահմանադրությունը չի բացառում այլ երկրի քաղաքացիությունը, սակայն Սահմանադրությամբ երկքաղաքացին նախագահի պաշտոնում առաջադրվել չի կարող»,- ասաց Զեյնալյանը։
Արմեն Սարգսյանը հարցը տեղին համարեց:
«Ես, լինելով ՀՀ քաղաքացի, դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության և քաղաքացիության 2000 թվականին, երբ ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից։ Դա ինչ-որ իմաստով և ապահովության, և գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո ես պետական ծառայության մասին չէի մտածում, մտածում էի, որ իմ կյանքն ուրիշ ճանապարհով պետք է գնա։ Սակայն դիմելուց և 2 տարի հետո քաղաքացիություն ստանալուց հետո այդ բոլոր տարիներին ես ինձ իրականում զգացել եմ ՀՀ քաղաքացի, դա արտահայտվել է իմ գործունեությամբ, վերաբերմունքի և շատ ուրիշ փաստաթղթերով։ Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ», - ասաց Արմեն Սարգսյանը։
Հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան