Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ. Արմեն Սարգսյան
«Ուզում եմ ձեզ հիասթափեցնել, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ թե արդյոք պատրաստվում է երբևէ ՀՀԿ ցուցակը գլխավորել և հաջորդիվ վարչապետի պաշտոնին հավակնել։
«Որևէ կուսակցության անդամ չեմ դառնալու, նույնիսկ Ձերը, պարոն Փաշինյան»,- շարունակեց նա։
Պատգամավորի մյուս հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ փաստը, որ ինքն, ըստ էության, ոչ թե ընտրվում, այլ նշանակվում է ՀՀ նախագահի պաշտոնում, Արմեն Սարգսյանն պատասխանեց. «Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ»:
Ինչ վերաբերում է քաղաքացիության մասին փաստաթղթերի հրապարակմանը, նա ասաց, որ իրենից ինչ փաստաթուղթ պահանջվել է, նա դրանք հրապարակել է։
Հարակից հրապարակումներ`
- Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ. Արմեն Սարգսյան
- Եթե ընտրվեմ, աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ. Արմեն Սարգսյան
- Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան