Հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. ՀՀ նախագահի թեկնածու
«Մենք պետք է հպարտ լինենք արցախյան հաղթանակով, իսկ առաջին հպարտության առիթը Հայոց բանակն է»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։
«30 տարի առաջ մեկնարկած ազգային ազատագրական շարժումը մի յուրօրինակ պատմական երևույթ էր, որի նմանատիպը մեզնից որևէ մեկը չէր տեսել, չէր լսել: 1988 թվականին մենք բոլորս կրում էինք խորհրդային անձնագիրը, բայց սրտում կրում էինք դեռևս չկայացած ՀՀ քաղաքացու անձնագիրը: Պայքարը սկսվեց Արցախի ժողովրդի ազատագրման ու պաշտպանության համար, ապա հետո վերածվեց ՀՀ անկախության ու պետականության ստեղծման»,-շեշտեց նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր ունի բանակ, որ իր տեսակով ու չափով, քանակով չի զիջում շատ եվրոպական երկրների բանակների, սակայն այդ պետությունների բյուջեն բազմամիլիարդ են։
Արմեն Սարգսյանը նշեց, թե 30 տարիների ընթացքում կառուցեցինք հայրենիք, որը 26 տարի առաջ շատ ավելի փոքր էր իր տնտեսական չափով ու հզորությամբ, սակայն գուցե ավելի արդարացի. «Հանրությունը շատ ավելի քիչ էր բևեռացած հարուստի և աղքատի. այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռեցված, և հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը բոլորիս խնդիրն է։ Հաջորդ 26 տարիներին երկիրը կկառուցեն՝ հիշելով և չմոռանալով այն հաջողության բանալին, որ ինքներս ենք հայտնաբերել՝ նաև չմոռանալով այն սխալները, որոնք արել են»։
Նա շեշտեց, որ հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, եթե իրավական համակարգը հասարակության առջև հաշվետու չէ:
«Անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է։ Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք, պետք է թույլ չտանք, որ այդ վիճակը խաթարի մեր միասնությանը։ Կոռուպցիան ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մարդու իրավունքը դարձնում է առքուվաճառքի առարկա»,-շեշտեց նա:
Արմեն Սարգսյանն իր ելությում անդրադարձավ նաև արտագաղթին՝ ընդգծելով, որ արտագաղթը կանխարգելելու, մարդկանց երկրին կապելու բազմաթիվ միջոցներ կան:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս ամբիոնից. Արմեն Սարգսյան
- Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան