Քաղաքական 18:45 01/03/2018 Հայաստան

Ի՞նչ տվեցին հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրություններում իր ստորագրություններն՝ այդ կերպ վերջ դնելով դեռ 2008թ.-ին մեկնարկած գործընթացին: Ինչպես ցանկացած գործընթացի պարագայում, այս դեպքում ևս ցանկալի է հետադարձ հայացք գցել և ամբողջացնել, թե ինչ տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Երևանը մշտապես հանդես է եկել հարաբերությունների կարգավորման օգտին՝ հստակ գիտակցելով հարևանների հետ հարաբերությունների առկայության և բաց հաղորդակցության ուղիների կենսական կարևորությունը երկրի զարգացման համար: Մինչդեռ թուրքական կողմը դեռևս 1993թ-ին միակողմանի փակել է հայ-թուրքական օդային և ցամաքային սահմանն՝ ի աջակցություն փոքր եղբոր՝ Ադրբեջանի, և մինչ օրս շարունակում է իր թշնամական քաղաքականությունը:

Ավելին՝ Անկարան տարիներ շարունակ հարաբերությունների չկարգավորման մեղավորությունը տարբեր առիթներով բարդել է հենց Երևանի վրա՝ ներկայացնելով որպես հայկական կողմի բարդույթների, պատմական տարբեր հարցեր առաջնային դիտարկելու արդյունք: Հաշվի առնելով միջազգային տարբեր հարթակներում Թուրքիայի և նորանկախ Հայաստանի ներկայացվածության և դերակատարման տարբերություններն՝ ակնհայտ է, որ միջազգային կարծիքի ձևավորման հարցում Անկարայի հնարավորությունները եղել են շատ ավելի մեծ:
Նման բարդ իրավիճակում նկատվում էր հստակ, ինչ-որ առումով՝ շրջադարձային քայլերի անհրաժեշտություն: 2008թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը, ցուցաբերելով քաղաքական կամք, հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, որի հիմքում ընկած էր նախապայմանների բացակայության սկզբունքը: Նախաձեռնությունը բավական համարձակ քայլ էր, որը մի կողմից միջազգային հանրության շրջանում արժանացավ դրական արձագանքի, մյուս կողմից՝ ոչ միանշանակ ընկալվեց Սփյուռքում: Սակայն, նախագահի համահայկական այցը, որն իր բնույթով աննախադեպ էր, հնարավորություն տվեց մեղմել առկա դժգոհությունները: 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի իշխանությունները չկարողացան ցուցաբերել բավական քաղաքական կամք և չվավերացրին արձանագրությունները, հակառակը՝ սկսեցին խոսել նախապայմանների լեզվով: Ըստ էության, թուրքական կողմը սկսեց ընկալվել՝ որպես գործընթացի հիմնական խոչընդոտող և տապալող: Ընդ որում, դա ակնհայտ դարձավ նաև միջազգային հանրության համար, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի տարբեր հայտարարություններ: 

Հատկանշական է, որ թուրքական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պարագայում ՀՀ իշխանությունները կարողացան դրսևորել հավասարակշռված պահվածք՝ բավական գրագետ օգտագործելով առկա գործիքակազմը:

Նախ, 2009թ.-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կարևորվեց ողջամիտ ժամկետներում դրանց վավերացումը, ինչի վրա հայկական կողմը հետագայում բազմիցս շեշտադրում էր կատարում: Վերջնականապես համոզվելով, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները՝ նախագահ Սարգսյանը 2010թ. ապրիլին սառեցրեց գործընթացը, հայտարարելով, որ ողջամիտ ժամկետներն ավարտվել են, հետևաբար` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է:

2014թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները՝ հստակ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Արդեն 2015թ-ի փետրվարին, նախագահ Սարգսյանը, ինչպես և հայտարարել էր ՄԱԿ-ում, նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Երեք տարի անց՝ 2017թ. սեպտեմբերին, նույն ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն հարմար առիթով: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ արձանագրությունների: Նույն մեսիջը նախագահը հնչեցրեց նաև թե՛ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, թե՛ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
Ինչպես տեսնում ենք, առկախված արձանագրությունների չեղարկմանը տանող գործընթացում հայկական կողմը կարողացել է դրսևորել բավական ճկունություն և ամենակարևորը՝ նախապես հայտարարելով իր քայլերի մասին՝ միջազգային հարաբերությունների մյուս դերակատարների համար եղել է ընկալելի և կանխատեսելի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, թերևս, կարելի է համարել անկախ Հայաստանի դիվանագիտության փայլուն խաղացված «շախմատային պարտիաներից» մեկը: Թեև այն չհաջողեց հասնել իր «մաքսիմում» նպատակին՝ հայ-թուրական հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը, այնուամենայնիվ գերազանց ձևով լուծեց «մինիմում» խնդիրը՝ միջազգային հանրության մոտ միանշանակ դարձնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման մեղավորը Թուրքիան է, իսկ հայկական կողմը՝ վստահելի գործնկեր է, որը հանձնառու է իր միջազգային պարտավորություններին:

Նարեկ Մինասյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների
վերլուծական կենտրոնի ղեկավար



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}