Արամ Հակոբյանը համալրել է Հայաստանի գրոսմայստերների բանակը
Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում փայլուն հանդես է եկել 17-ամյա Արամ Հակոբյանը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարի ընթացում Հայաստանցի պատանի շախմատիստը վաստակել է 5 միավոր (1 հաղթանակ, 8 ոչ-ոքի): 2497 միավոր անհատական վարկանիշով (71-րդը մրցաշարում) Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ տեղը: Հակոբյանը 19 կետով բարելավել է իր վարկանիշը և երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:
Շախմատի բարձրագույն կոչումը Հակոբյանին կշնորհվի ապրիլին կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահության նիստում: