Իրանն ամբողջությամբ հրաժարվում է դոլարից
Իրանն արգելել է ներկրվող ապրանքների գործարքներն իրականացրել ամերիկյան դոլարով: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն: Մաքսային ծառայությունները չեն լրացնի հայտարարգրերկամ էլ ապրանքների պատվերները, եթե տնտեսվարողը դոլար կօգտագործի:
Ներկրողները պետք է նախապես այն փոխանակեն այլ արժույթներով՝ եվրոյով կամ էլ իրանական փողով: Իրանի ԿԲ-ն հայտարարել է, որ փոփոխության հետևանքով միջազգային գործարքների խափանում տեղի չի ունենա, քանի որ արտաքին առևտրում դոլարի օգտագործումը ցածր տոկոս է կազմում:
Նշվում է, որ Իրանն այդ քայլին գնացել է ազգային արժույթի՝ ռիալի շարունակվող գնանկման պատճառով: Այս տարվա սկզբից այն էժանացել է 8 տոկոսով: Իրանում հույս ունեմ, որ դոլարի արգելքը Իրանում կնվազեցնի դրա նկատմամբ պահանջարկը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում. Աշոտ Մանուկյան
- Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին թույլ չեն տա կիսել Սիրիան
- ՌԴ-ն դե՞մ է ԵԱՏՄ-Իրան համագործակցության հեռանկարին. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում