Հրայր Թովմասյանը ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը
64 կողմ, 27 դեմ ձայնով Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական անդամի պաշտոնում։
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ 105 պատգամավորից քվերակությանը մասնակցել են 93-ը, քվերաթերթիկներից անվավեր են ճանաչվել 2-ը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքի համաձայն, ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տված իր երդմամբ։
«27 դեմ ձայնը ես դիտարկում եմ այնպես, որ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ կկարոտեմ»,- ամբիոնից հայտարարեց ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը։
ՍԴ անդամի երդումը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ դրա համար ամաչեմ. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից. Բաղդասարյան
- Արման Սաղաթելյան. Բաց թողնենք Թովմասյանին դեպի իր տարերքը
- Գևորգ Կոստանյանի ձոնը՝ Հրայր Թովմասյանին
- Պիտի ասեմ, որ մասնագիտությունն այսօր իմ մեջ հաղթեց. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին