Ինչպես է ՌԴ-ն մտադիր հարաբերություններ կառուցել ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի հետ. պատասխանել է Զախարովան
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է մտադիր Ռուսաստանը հարաբերություններ կառուցել այսօր ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի հետ։
«Կարծում եմ՝ համապատասխան հայտարարություններ անելն, իհարկե, նախագահի աշխատակազմի լիազորությունն է։ Բայց Հայաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ինչպես պատմական բնույթ, այնպես էլ դրանց ուղղությունն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում։ Դրանից ելնելով՝ կարծում ենք, որ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին հաստատված է երկկողմ համաձայնագրերով, բազմաթիվ գագաթաժողովներով, հանդիպումներով, առաջին հերթին ելնելով երկու երկրների ժողովուրդների բարօրության և շահերի սկզբունքներից»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանը լուրջ մարդ ա, բերեք օգնենք էդ մարդուն. ՀՀԿ-ական պատգամավոր
- Արմեն Սարգսյանն ակնկալում է բոլորի աջակցությունը՝ ապագա կարևոր հաղթանակներին
- Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով
- «Ելք»-ի դիրքորոշումը՝ դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանն, ավելի հիմնավոր դարձավ. Փաշինյան
- Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին